Իրանի նախագահի մասնակցությամբ Ղազվինում կայանալու է շինարարական նախագծերի շնորհանդեսը
https://parstoday.ir/hy/news/iran-i60040-Իրանի_նախագահի_մասնակցությամբ_Ղազվինում_կայանալու_է_շինարարական_նախագծերի_շնորհանդեսը
Իրանի նախագահ Հասան Ռոհանին այցելել է Ղազվին ՝ շինարարական մի քանի նախագծերի շնորհանդեսին և իսլամական քաղաքների ֆորումի 5-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 23, 2017 07:42 Asia/Tehran
  • Իրանի նախագահի մասնակցությամբ Ղազվինում կայանալու է շինարարական նախագծերի շնորհանդեսը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին այցելել է Ղազվին ՝ շինարարական մի քանի նախագծերի շնորհանդեսին և իսլամական քաղաքների ֆորումի 5-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:

ԻՌՆԱ գործակալության հաղորդմամբ՝  ապրիլի 23-ին Ղազվինում կայանալու է շինարարական, արդյունաբերկան ու գյուղատնտեսական 735 նախագծերի շնորհանդեսը:

Իրանի նախագահի այցի օրակարգում են Թալեղան ամբարտակի ջրամատակարարման գործնական օպերացիայի մեկնարկը, գյուղատնտեսական վեց հազար հեկտար տարածքում արդիական ոռոգման համակարգերի գործարկումը և Իրանի գյուղատնտեսական մսամթերային համալիրի բացումը:

Նախագահ Ռոհանին Ղազվինում մասնակցելու է նաև իսլամական քաղաքների ֆորումի 5-րդ միջազգային համաժողովի փակման արարողությանը:

Համաժողովին մասնակցել են ՄԱԿ-ի ներկայացուցիչներ, Իսլամական մի քանի երկրների դեսպաններ և տարբեր քաղաքապետեր , նաև Իրանի, Թուրքիայի, Իրաքի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Բանգլադեշի, Պաղեստինի, Աֆղանստանի, Չինաստանի, Մարոկոյի և Պակիստանի մտավորականներ ու հոգևորականներ: