Ալի Լարիջանի.«Ժողովրդի մասնակցությամբ ընտրություններին կձախողի թշնամիների դավադրությունը»
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին նշել է, որ ընտրությունները խիսկ կարևոր են երկրի համար: Նա ընդգծել է.«Նախագահական ընտրություններին Իրանի ժողովրդի մասնակցությամբ, թշնամիների դավադրությունները կձախողեն»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` շաբաթ օրը Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի լարիջանին ասել է.«Ժողովրդի մասնակցությունը նախագահական ընտրություններին կամրապնդի Իրանի իսլամական համակարգը»:
Կարևորելով ժողովրդի մասնակցությունը ընտրություններին, Լարիջանին հավելել է .-«Իրանի ոստիկանության ուժերը մեծ դերակատարություն ունեն ընտրությունների ապահով կայացման գործում»:
Իլամական խորհրդարանի նախագահը հստակեցրել է.-«Միջին Արևելքի տագնապալից տարածաշրջանում Իրանում առկա է կայունություն, որը հաստատվել է երկրի անվտանգության կառույցների ջանքերի շնորհիվ»:
Իրանի Իսլամական Հանրապետության 12-րդ շրջանի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2017 թվականի մայիսի 19-ին: