Վիեննայում ստորագրվել է Արաքի ռեակտորի վերանախագծման մասին պայմանագիրը
https://parstoday.ir/hy/news/iran-i60074-Վիեննայում_ստորագրվել_է_Արաքի_ռեակտորի_վերանախագծման_մասին_պայմանագիրը
Կիրակի օրը Վիեննայում Միջազգային կազմակերպություններում ԻԻՀ ներկայացուցչության նստավայրում Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության և չինական ընկերությունների միջև ստորագրվել է Արաքի ծանր ջրի ռեակտորի վերանախագծման մասին պայմանագիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 23, 2017 13:21 Asia/Tehran
  • Վիեննայում ստորագրվել է Արաքի ռեակտորի վերանախագծման մասին պայմանագիրը

Կիրակի օրը Վիեննայում Միջազգային կազմակերպություններում ԻԻՀ ներկայացուցչության նստավայրում Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության և չինական ընկերությունների միջև ստորագրվել է Արաքի ծանր ջրի ռեակտորի վերանախագծման մասին պայմանագիրը:

Ինչպես հաղորդում է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը՝ ըստ պայմանագրի՝ չինական կողմը վերանայում ու հաստատում է  իրանցի մասնագետների կողմից ռեակտորի նոր նախագծումը, որը համապատասխանում է միջազգային անվտանգության չափանիշներին: 

Վերջնական փաստաթղթի համաձայն՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը համարվում է նախագծի տեր երկիր և Չինաստանը որպես Իրանի և «5+1» խմբի միջև հարցերի համադրող երկիր:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ավելի վաղ ասել էր.«Միջուկային արդյունաբերության ոլորտում Արաքի ռեակտորի նոր նախագիծը հատուկ դիրք է ապահովում Իրանի համար»: 

Սալեհին ընդգծել է.«Արաքի ռեակտորի նախագծումից  և զարգացած երկրների կողմից դրա հաստատումից  հետո, այս ռեակտորը կդիտվի, որպես   արդիական սարքավորում այս բնագավառում»: