Իրանի և Հունաստանի ԱԳ նախարարները խորհրդակցել են Աթենքում
Աշխարհի 10 վաղեմի քաղաքակրթությունների համաժողովին մասնակցելու և ելույթ ունենալու նպատակով Աթենք ուղևորված ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն իր հույն պաշտոնակից Նիկոս Կոցիասի հետ զրուցել է երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ:
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը կիրակի օրը Աթենքում ողջունելով վաղեմի քաղաքակրթությունների ֆորումի կազմակերպման նախաձեռնությունը, նշել է, որ այն մասակից երկրների միջև առավել համագործակցության ու համախոհության հարթակ է:
ԻԻՀ ԱԳ նախարարն Աթենքում կայացած աշխարհի 10 վաղեմի քաղաքակրթությունների նստաշրջանին առընթեր հանդիպում ու զրույց է ունեցել իր մի քանի պաշտոնակիցների, այդ թվում Չինաստանի ԱԳ նախարարի հետ:
Աշխարհի 10 վաղեմի քաղաքակրթությունների նստաշրջանը կայանալու է երկու օրերի ընթացքում, Իրանի, Հունաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Իտալիայի ու Եգիպտոսի ԱԳ նախարարների մասնակցությամբ: