Ռոհանի. Տարածաշրջանի խնդիրների կարգավորման համար պետք է դասեր քաղել Իսլամի մարգարեից
ԻԻՀ նախագահ Ռոհանին տՏարածաշրջանի խնդիրների կարգավորման համար ընդգծել է Իսլամի մարգարեի կյանքից ու առաքելությունից դասեր քաղելու անհրաժեշտությունը:
Ապրիլի 25-ին, Իրանի մեծահարգ առաջնորդի հետ համակարգի պատասխանատուների ու իսլամական երկրների դեսպանների հանդիպման ժամանակ, շնորհավորելով Իսլամի մեծ մարգարերի մարգարե նշանակվելու տոնի կապակցությամբ, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Իսլամական աշխարհում տարածվել են բռնությունը, ահաբեկչությունը, թաքֆիրական գաղափարները, անկայունությունը և անապահովությունը և այսօր դասեր քաղելով իսլամի մեծ մարգարեի կյանքից ու առաքելությունից, իսլամական երկրներր պետք է ազատվեն անկայությութունից ու անապահովությունից»:
«Երբ Իսլամի մեծ մարգարեն սկսեց իր առաքելությունը, հասարակության մեջ տարածված էին բռնությունը, աղքատությունն ու խտրականությունը: Այսօր ևս իսլամական աշխարհում տարածված են այդ խնդիրները և մուսուլմանները առավել քան երբևէ Իսլամի մարգարեի պատգամը լսելու կարիք ունեն»,- հավելել է Իրանի նախագահը:
Անդրադառնալով 2017թ. մայիսի 19-ին անցկացվելիք ընտրություններին, Ռոհանին կրոնական ժողովրդավարությունը համարել է Մեծ մարգարեի մարգարեության պարգևներից: «Իրանի ժողովուրդը, ով մեծարգո առաջնորդի ցուցումների շնորհիվ պաշտպանել է Իրանի համակարգի հանարապետականությունն ու իսլամականությունը և բոլորին հորդորել է գործադրել սահմանադրությունը, սպասում է առջղջ ու արդար ընտրությունների». ասել է նա:
Նախագահ Ռոհանին նշել է.«Մասնակցելով նախագահական ու քաղխորհուրդների ընտրություններին, Իրանի ժողովուրդը ցանկանում է նոր սխրանք կերտել: Իրանը հպարտ է, որ երկրի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները իրենց օրինական իրավունքները ձեռք են բերում ժողովրդի քվեներով»: