Իրանը և Ռուսաստանը պայմանավորվել են շարունակել միջուկային համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i60606-Իրանը_և_Ռուսաստանը_պայմանավորվել_են_շարունակել_միջուկային_համագործակցությունը
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ և իրավական ու միջազգային հարցերով տեղակալը և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի բարձրաստիճան պաշտոնյաները պայմանավորվել են բանակցություններ անցկացնել Իրան-Ռուսաստան միջուկային համագործակցության վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 29, 2017 14:20 Asia/Tehran
  • Իրանը և Ռուսաստանը պայմանավորվել են շարունակել միջուկային համագործակցությունը

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ և իրավական ու միջազգային հարցերով տեղակալը և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի բարձրաստիճան պաշտոնյաները պայմանավորվել են բանակցություններ անցկացնել Իրան-Ռուսաստան միջուկային համագործակցության վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը՝ Ռուսաստանում Իրանի դեսպանության դիվանագիտական ծառայությունը շաբաթ օրը հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է.-«Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության իրավական և միջազգային հարցերով տեղակալ Բեհրուզ Քյամալվանդին հանդիպել ու բանակցել է  ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի և  կորպորացիայի միջազգային հարցերով տեղակալ Նիկոլայ Սպասկիի  հետ: Հանդիպման արդյունքում  կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել կարևոր հարցերին հետամուտ լինելու նպատակով երկու երկրներից պատվիրակությունների Թեհրան և Մոսկվա գործուղման շուրջ»:

Իրանը  և Ռուսաստանը պայմանավորվել են միջուկային ոլորտում ընդլայնել երկկողմ համագործակցությունը:

Բուշեհրի ատոմակայանի առաջին բլոկի կառուցումն ու շահագործումն իրականացվեց Ռուսաստանի համագործակցությամբ և այդ երկրի ու նաև իրանական ընկերությունների համագործակցությամբ ընթացքի մեջ են երկրորդ և երրորդ բլոկների կառուցման աշխատանքները: