Էրդողանը թշնամական հայտարարություններ է կատարել Իրաքի, Սիրիայի ու Իրանի հասցեին
Թուրքիայի նախագահը կրկին անգամ տեղեկացրել է այդ երկրի զորայինների Սիրիայի հյուսիս և Իրաքի հյուսիս ներխուժելու հավանականության մասին:
ԻՌՆԱ-ի շաբաթ օրը կատարած հաղորդման համաձայն` Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը շաբաթ օրը Ստամբուլում ունեցած ելությում դրական գնահատելով Սիրիայի ու Իրաքի դեմ այդ երկրի հարձակումները հայտարարել է, որ թուրքական բանակը Իրաքի Սինջարի տարածքում սպանել է ավելի քան 220 ահաբեկիչների:
«Թուրքիայի զորայինները Սիրիայի Ջերաբլոս, Ռաի, Դաբիք և Էլ-Բաբ տարածքներում էլ սպանել են ԻԼԻՊ-ի ավելի քան 3000 անդամների»,-հայտարարել է Էրդողանը:
Էրդողանն ընդգծել է, որ որոշ եվրոպական երկրներ ահաբեկիչներին միջոց են ծառայեցնում Թուրքիան մասնատելու համար: Նա նշել է, որ Թուրքիայից բացի որևէ այլ երկիր չի կռվում ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դեմ:
Թուրքիայի նախագահը նույն օրը Ստամբուլի Ատլանտյան խորհրդի հետազոտական կենտրոնում ունեցած ելույթում կրկնելով Իրանի դեմ անհիմն հայտարարությունները, հավելել է. «Իրաքում կրոնական հողի վրա պարսկական ազդեցության տարածման քաղաքականությունն ամեն օր ավելի է նմանվում ժամացուցային ռումբի»:
Սա ի տես այն բանի, որ Թուրքիայի պետայրերը, ովքեր տարածաշրջանային լարվածությունների և հարևանների հետ զրո խնդիրների հավակնություն ունեն, հարևան երկրների ներքին հարցերին թաքուն ու բացահայտ միջամտություն կատարելուց բացի հարևանների հանդեպ թշնամական քաղաքականություններն ամեն օր հետապնդում են նոր տեսքով: