«Պահակազորը շարունակելու է մնալ տարածաշրջանում խաղաղություն ու անվտանգություն ապահովողը».Ռոհանի
Պահակազորի օրվա առթիվ հղած ուղերձում, ԻԻՀ նախագահը նշել է.«Իսլամական հեղափոխության Պահակազորը շարունակելու է իր ուղին ՝ մնալով համակարգի հպարտությունն ու արժանապատվությունը և տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության աղբյուրը»:
Ապրիլի 30-ին, շիա մուսուլմանների երրորդ առաջնորդ ՝ Իմամ Հոսեյնի ծննդյան տարեդարձի և Պահակազորի օրվա առիթով հղած ուղերձում, Հասան Ռոհանին ասել է.«Պահակազորի օրը մեծարում ենք Իրանի իսլամական հեղափոխության և Իսլամի հզորության պահապաններին»:
«Պահակազորի օրը հարմար առիթ է անձնուրաց մարդակնց մեծարման համար, որոնք աստվածային վեհ արժեքներն իրենց ուղեցույց ընտրելով, հոսեյնական ու աշուրայական գաղափարախոսության ու մշակույթի հովի ներքո, պահպանելով հեղափոխական հոգին և քայլելով կառավարության ու ժողովրդի կողքին, լավագույնս իրականացրել են իրենց առաքելությունը».հավելել է ԻԻՀ նախագահը: