Իրանն առաջատար երկիր է աշխարհում գիտության արտադրության ոլորտում
Islamic World Science (ISC) Իսլամական աշխարհի գիտությունների աշխատությունների կենտրոնի ղեկավարի տեղեկացմամբ, 15.3 տոկոսանոց աճ արձանագրելով, Իրանն ամենաբարձր ցուցանիշն է արձանագրել գիտական զարգացում արձանագրած աշխարհի 25 երկրների միջև:
ISC ղեկավար Մոհամմեդ Ջավադ Դեհղանին ասել է .«Գիտական տեղեկատվության ինստիտուտի. (Institute for Scientific Information -ISI) տեղեկատվական շտեմարանների տվյալներով , 2016 թվականին գիտության արտադրության ոլորտում Իրանի բաժին է հասել 43,922 աշխատություն, որը 2015 թվականի համեմատությամբ 15.3 տոկոսանոց աճ է ցույց տալիս»:
«2012 թվականին Իրանի գիտական զարգացման ցուցանիշը կազմել է 5.9, 2013 թ.-ին ՝ 1.6, իսկ 2015 թ.-ին 14.2 տոկոս».ասել է Դեհղանին:
Իսլամական աշխարհի գիտությունների աշխատությունների կենտրոնի ղեկավարի հավաստմամբ, Իրանից հետո, աշխարհում գիտության քանակական ամենամեծ աճ են արձանագրել Ռուսաստանը ՝ 9 և Չինաստանը 4 տոկոսով: