Իրանցիները տարածաշրջանում խաղաղության ու եղբայրության խորհրդանիշն են
Մայիս 02, 2017 07:20 Asia/Tehran
Իրանում ՄԱԿ-ի տեղեկատվական կենտրոնի ղեկավարն ասել է.«Հետևելով իրենց բազմադարյան մշակույթին, իրանցիները տարածաշրջանում խաղաղության ու եղբայրության խորհրդանիշն են»:
Երկուշաբթի օրը, Ուրմիայում կայացած «ՄԱԿ-ի դերը համաշխարհային խաղաղության գործընթացում» թեմայով համագումարում, Մարիա Դոնեցկոն ասել է.«Իրանը ՄԱԿ-ի հիմնադիր անդամներից է, ինչը վկայում է, որ այս երկիրը հարգում է միջազգային օրենքները»:
Մարիա Դոնեցկոն բարձր է գնահատել Իրանի արտգործնախարարության քայլերը՝ ահաբեկչության դեմ միջազգային համագումարներ կազմակերպելու ուղղությամբ:
Պիտակ