Ռոհանի. Գոլեստան նահանգի հանքագործներին փրկելու համար պետք է օգտվել բոլոր հնարավորություններից
Գոլեստան նահանգի հանքում տեղու ունեցած պայթյունի և զոհված հանքագործների առիիթով հղած ցավակական ուղերցում, Իրանի նախագահ Հասան Ռոհանին շեշտել է.«Հանքում փակված հանքագործներին փրկելու և օգնության գործընթացը արագացնելու համար արվելու է ամեն ինչ »:
Հասան Ռոհանին նշել է.«Ազադշահր քաղաքի հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվեցին ու վիրավորվեցին մի խումբ հանքագործներ, ինչը մեծ ցավ է պատճառել Իրանի ժողովրդին»:
«Իմ առաջին տեղակալին հրահանգվել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել դեպքի հետևանքով վնասվածներին աջակցելու համար»,- հավելել է Ռոհանին:
Իրանի նախագահը շեշտել է.«Հանքում փակվածներին փրկելու համար բոլոր հնարավորությունների օգտագործման հարցում անհրաժեշտ հրահանգներ են տրվել ՆԳ նախարարությանը, Գոլեստանի նահանգապետարանին, առողջապահության նախարարությանը և Կարմիր Մահիկ հավաքականությանը»:
Չորեքշաբթի օրը, Գոլեստան նահանգի քարածխի հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առայժմ զոհվել է 22 և վիրավորվել է ավելի քան 70 մարդ:
Հանքի 35 հանքագործներ փակված են մնացել հանքում: