Վելայաթի. Գերմանիան որոշիչ դերակատարություն ունի Եվրոպայի անկախ քաղաքականություններում
https://parstoday.ir/hy/news/iran-i61208-Վելայաթի._Գերմանիան_որոշիչ_դերակատարություն_ունի_Եվրոպայի_անկախ_քաղաքականություններում
Իրանի Համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախագահն ասել է. «ԻԻՀ համար մեծ նշանակություն ունի եվրոպական անկախ քաղաքականության ձևավորման հարցում Գերմանիայի որոշիչ դերակատարությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 06, 2017 07:17 Asia/Tehran
  • Վելայաթի. Գերմանիան որոշիչ դերակատարություն ունի Եվրոպայի անկախ քաղաքականություններում

Իրանի Համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախագահն ասել է. «ԻԻՀ համար մեծ նշանակություն ունի եվրոպական անկախ քաղաքականության ձևավորման հարցում Գերմանիայի որոշիչ դերակատարությունը»:

Շաբաթ օրը   Գերմանիայի փոխարտգործնախարար Մարկուս Էդրերիի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, Ալի Աքբար Վելայաթին ասել է. «Իրանը  կարևորում է Գերմանիայի դերակատարությունը, քանի որ երկու երկրի հարաբերություններում  դրական աճ է նկատվում»:

«Տարածաշրջանի ու միջազգային հանրության վերջին զարգացումները վկայում են Գերմանիայի կառուցողական դերակատարության մասին, քանի որ Եվրոպայում այդ երկրի դերակատարությունը որոշիչ է»,-հայտարարել է Վելայաթին:

Նշելով, որ որոշ երկրներ փորձում են բարդացնել տարածաշրջանի խնդիրները, Վելայաթին հավելել է. «Իրանը Սիրիայի ու Իրաքի պաշտպանությունը համարում է իր պաշտպանությունը, քանի որ այդ երկրների մասնատումը կանխելը կարևոր է տարածաշրջանային կայունության համար»:

Գերմանիայի փոխարտգործնախարար Մարկուս Էդրերն ասել է. «Իրանցի պաշտոնատարների հետ հանդիպումը կօգնի պայմանների բարելավմանը ՀԳՀԾ-ի գործադրմանն ու նաև տարածաշրջանային ու միջազգային հարցերի կարգավորմանը»: