Բորուջերդի. Ահաբեկչության դեմ համատեղ պայքարը հող է նախապատրաստում տարածաշրջանի անվտանգության համար
https://parstoday.ir/hy/news/iran-i61324-Բորուջերդի._Ահաբեկչության_դեմ_համատեղ_պայքարը_հող_է_նախապատրաստում_տարածաշրջանի_անվտանգության_համար
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահն ասել է. «Երկրների համատեղ համագործակցությունը կարևոր դերակատարություն ունի ահաբեկչության դեմ պայքարի ու տարածաշրջանում անվտանգության ու անդորրի հաստատման ուղղությամբ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 07, 2017 08:48 Asia/Tehran
  • Բորուջերդի. Ահաբեկչության դեմ համատեղ պայքարը հող է նախապատրաստում տարածաշրջանի անվտանգության համար

Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահն ասել է. «Երկրների համատեղ համագործակցությունը կարևոր դերակատարություն ունի ահաբեկչության դեմ պայքարի ու տարածաշրջանում անվտանգության ու անդորրի հաստատման ուղղությամբ»:

Ալաեդդին Բորուջերդին շաբաթ օրը Թեհրանում Գերմանիայի ԱԳ փոխնախարար Մարկուս Էդրերի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Տարածաշրջանի որոշ երկրներ սխալ վերլուծություններով պատճառ են դարձել, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները չկշռադատված քայլերով հող նախապատրաստեն Սիրիայից սկսած մինչև Լիբիա, տարածաշրջանում ճգնաժամի տարածման համար»:

Անդրադառնալով  Եմենում ու Բահրեյնում հումանիտար աղետին, Բորուջերդին քննադատել է այս ոճրագործությունների հանդեպ մարդու իրավունքների հավակնորդների պահած լռությունը:

«Երկու երկրների պատասխանատուների միջև կապերի ընդլայնումն ազդեցիկ է համարվում կայուն անվտանգության ստեղծման ուղղությամբ համագործակցությունների ընդլայնման հարցում»,-հայտարարել է նա:

Գերմանիայի ԱԳ փոխնախարարն այս հանդիպման ժամանակ ասել է. «Երկու երկրները որոշ տարածաշրջանային հարցերում, այդ թվում ահաբեկչության դեմ համատեղ պայքարում և տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման հարցում ընդհանուր եզրեր ունեն»:

Էդրերը նաև ընդգծել է երկու երկրների քաղաքական, տնտեսական, մշակութային ու խորհրդարանական հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը: