Վելայաթի.«Եվրոպան պետք է ավելի պարզ ու հստակ դիրքորոշում ունենա տարածաշրջանի վերաբերյալ»
(last modified Sun, 07 May 2017 13:51:11 GMT )
Մայիս 07, 2017 18:21 Asia/Tehran
  • Վելայաթի.«Եվրոպան պետք է ավելի պարզ ու հստակ դիրքորոշում ունենա տարածաշրջանի վերաբերյալ»

Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալի Աքբար Վելայաթին ասել է.«Եվրոպական երկրները պետք է ավելի պարզ ու հստակ դիրքորոշում որդեգրեն տարածաշրջանային հարցերի վերաբերյալ»:

Այսօր Թեհրանում Նորվեգիայի ԱԳ նախարարի տեղակալ  Վեգեր Քրիստիան Սթրոմենի հետ հանդիպման ժամանակ Ալի Աքբար Վելայաթին հավելել է.«Օտարերկրյա միջամտությունների և ծայրահեղական ու ահաբեկչական խմբավորումներին ցուցաբերվող աջակցության պատճառով այսօր Սիրիայում տիրող ճգնաժամը շարունակվում»: «Իրանը  իր ամբողջ ջանքերն ի գործ է դրել տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման համար»․նշել է Վելայաթին: 

Նա  հավելել է.«Իրանը և Նորվեգիան ունեն պատմական հարաբերություններ և համագործակցությունների ընդլայնման ու խոչընդոտների վերացման համար պետք է ճանապարհի քարտեզ պատրաստեն»:

Նորվեգիայի ԱԳ նախարարի տեղակալն ասել է.«Երկու երկրների հարաբերությունները մտել են  տնտեսական համագործակցության նոր փուլ»: