Ռոհանին շնորհավորել է Ֆրանսիայի նորընտիր նախագահին
https://parstoday.ir/hy/news/iran-i61446-Ռոհանին_շնորհավորել_է_Ֆրանսիայի_նորընտիր_նախագահին
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին` Ֆրանսիայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 08, 2017 13:13 Asia/Tehran
  • Ռոհանին շնորհավորել է Ֆրանսիայի նորընտիր նախագահին

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին` Ֆրանսիայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում անկախ թեկնածու Էմանուել Մակրոնը մայիսի 7-ին անցկացված ընտրություններում, պարտության մատնելով այդ երկրի «Ազգային ճակատ» կուսակցության թեկնածու Մարին Լը Պենին, ընտրվեց Ֆրանսիայի 8-րդ նախագահ: 

Էմանուել Մակրոնն ստացել է ընտրողների ձայների 65.1 տոկոսը։ Մակրոնը մեծ առավելությամբ շրջանցել է «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենին, ով ստացել է ձայների 33,94 տոկոսը։ 

Մակրոնին հղած շնորհավորական ուղերձում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հույս է հայտնել ,որ Թեհրան-Փարիզ հարաբերությունները փոխադարձ շահերի շրջանակում առավել քան երբևէ կընդլայնվեն ու կխորանան:

«Հուսով եմ Ձեր պաշտոնավարության ընթացքում   Թեհրան-Փարիզ հարաբերությունները համատեղ շահերի հիմամբ կշարունակեն առավել զարգանալ ու խորանալ  քաղաքական, տնտեսական ու մշակութային ոլորտներում»․ասված է նախագահ Ռոհանիի ուղերձում :

Նա նաև հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը  պատրաստակամ է  երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ շարունակական երկխոսություն ունենալ Ֆրանսիայի հետ:

ԻԻՀ նախագահը  Ֆրանսիայի կառավարությանն ու ժողովրդին  մաղթել է առողջություն, հաջողություններ և ձեռքբերումներ՝ ի նպաստ Ֆրանսիայի առաջընթացի: