Լարիջանին հակադարձել է Մոհամմեդ Բեն Սալմանի հայտարարությանը
Հակադարձելով Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի հակաիրանական հայտարարություններին, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Սաուդցիների հայտարարությունները վկայում են տարածաշրջանում խնդիրներ հարուցելու գերտերությունների ջանքերի մասին»:
Մայիսի 2-ին, Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար՝ Մոհամմեդ Բեն Սալմանն ասել է.«Իրանն իր հատուկ քաղաքականությունն է վարում տարածաշրջանում և նման պայմաններում, Սաուդյան Արաբիան համաձայնության չի գալու Թեհրանի հետ»:
Մոհամմեդ Բեն Սալմանն ասել է.«Սաուդյան Արաբիայի սահմանում պատերազմը ներքաշելու է Իրանի տարածք»:
Երերքշաբթի օրը, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին նշել է, որ Սաուդյան Արաբիայի մի շարք պաշտոնյաների հայտարարությունները վկայում են տարածաշրջանում խնդիրներ հարուցելու գերտերությունների ջանքերի մասին:
«Մուսուլմանների միջև տարաձայնություն առաջացնող նման քայլերը ծառայում են սիոնիստների շահերին»,-ասել է Լարիջանին:
Նրա խոսքով, ամերիկացիների անհիմն հայտարարությունները նույնպես հաստատում են իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հայեցակետն այն մասին, որ ընտրություններին ժողովրդի լուրջ մասնակցությունը, ի չիք է դարձնում բոլոր դավադրությունները:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը չի հարգում միջուկային համաձայնության ոգին:
«Մայիսի 19-ի ընտրություններին մասնակցելով, Իրանի ժողովուրդը դիմակայելու է թշնամիների դավադրություններին»,-ասել է իսլամական խորհրդարանի նախագահը: