Իրանի դեմ չկշռադատված քայլ անելու դեպքում սաուդցիները կզղջան
https://parstoday.ir/hy/news/iran-i61542-Իրանի_դեմ_չկշռադատված_քայլ_անելու_դեպքում_սաուդցիները_կզղջան
Հակազդելով Սաուդյան Արաբիայի կողմից կատարած հակաիրանական հայտսրարություններին, ԻԻՀ կառավարության խոսնակն ասել է.«Իրանի ապագա քայլերի արդյունքում նրանք կզղջան իրենց ասածների համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 09, 2017 14:33 Asia/Tehran
  • Իրանի դեմ չկշռադատված քայլ անելու դեպքում սաուդցիները կզղջան

Հակազդելով Սաուդյան Արաբիայի կողմից կատարած հակաիրանական հայտսրարություններին, ԻԻՀ կառավարության խոսնակն ասել է.«Իրանի ապագա քայլերի արդյունքում նրանք կզղջան իրենց ասածների համար»:

Վերջերս Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Մոհամմեդ Բեն Սալմանը հայտարարել էր.«Տարածաշրջանում Իրանը իր հատուկ քաղաքականությունն է առաջ տանում: Նմանատիպ պայմաններում Սաուդյան Արաբիան համաձայնության չի գա Իրանի հետ»: Նա  ասել է.«Սաուդյան Արաբիան Իրան կփոխադրի իր սահմաններում տեղի ունեցող պատերազմները»:

Անդրադառնալով տարածաշրջանում Սաուդյան Արաբաիայի չկշռադատված ու խնդրահարույց քայլերին, Մոհամմեդ Բաղեր Նոբախթը հավաստիացրել է.«Իրաքում, Սիրիայում և Եմենում իր բացասական ու ավերիչ դերակատարությամբ, Արաբիայի ձեռքերը մուսուլմանների ու մանուկների արյամբ են շաղախվել »:

«Սաուդցիների հոխորտանքների վերաբերյալ իրենց հստակ դիրքորոշումնե են հայտնել Իրանի ԱԳ և ՊՆ նախարարությունները»,- հավելել է Նոբախթը:

Իրանի զինված ուժերի աջակցության և պաշտպանության նախարար, Բրիգադային գեներալ Հոսեյն Դեհղանը հայտարարել է.«Եթե Սաուդյան Արաբիան Իրանի դեմ հիմար քայլի դիմի, Մեքքա և Մեդինա քաղաքներից բացի այդ երկրի մյուս քաղաքները անապահով կլինեն»: