Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետ. Ընտրություններն Իրանի ժողովրդի հզորույան և արժանապատվության ապացույցն են
Թեհրանի ուրվաթօրյա աղոթապետն ասել է.-«Իրանի ժողովրդի մասնակցությունը ընտրություններին վկայում է ժողովրդի հզորության, արժանապատվության և հավատքի մասին»:
Հոջաթոլեսլամ Քազեմի Սեդիղին նշել է, որ առաջիկա ուրբաթ Իրանի ժողովուրդը կմասնակցի նախագահական ընտրություններին: Նա ասել է.-«Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ժողովուրդը ակտիվորեն մասնակցում է երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային գործընթացներին»:
Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետը խոսքն ուղղելով Իրանի թշնամիներին ասել է.«Դոլարի ուժով հնարավոր չէ տապալել Իրանի իսլամական հեղափոխությունը»:
Անդրադառնալով Պաղեստինի դիմադրողական շարժման (Համաս)-ի հրապարակած փաստաթղթին, Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետն ասել է.-«Պաղեստինական բոլոր խմբերը չեն ընդունում 1967 թ.-ին ձևավորված սահմանները և Սիոնիստական ռեժիմը ապօրինի ռեժիմ է»: