Ղասեմի.«Ռիադի նիստը սիոնիստական սադրանք է»
Անդրադառնալով Ռիադում կայանալիք արաբա-ամերիկյան նիստին մասնակցելու նպատակով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Սաուդյան Արաբիա կատարելիք այցին, Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին այդ նիստը որակել է սիոնիստական սադրանք:
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բեն Աբդուլազիզը հրավերներ է ուղարկել 17 երկրի ղեկավարներին Ռիադ այցելելու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հանդիպելու համար, որը մայիսի 23-ին կմեկնի Սաուդյան Արաբիա:
Այսօր մամլո ասուլիսի ժամանակ Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին Դոնալդ Թրամփի Ռիադ կատարելիք ուղևորության մասին ասել է.«Այս հարցը սիոնիստական սադրանք է և Սաուդյան Արաբիան հաշվի առնելով Թելավիվի հետ ունեցած իր հարաբերությունները , այդ նիստին այլ անվանում է տվել, փորձելով քողարկել Սիոնիստական ռեժիմի հետ իր կապը:
Իրանի արտաքին գերատեսչության խոսնակը ամերիկացիներին կոչ է արել կոպիտ սխալ թույլ չտալ և չկրկնել անցյալի սխալները, քանզի դրանից առաջինը կտուժեն հենց իրենք:
Նշելով, որ Իրանը մշտապես ձգտել է ահաբեկչության դեմ պայքարել և խաղաղություն հաստատել, Ղասեմին հավելել է.«Նրանք ովքեր հանդես են գալիս որպես ահաբեկչության դեմ պայքարի ջատագովներ թող հետևեն Իրանի ուղեգծին, որպեսզի ապացուցվի իրենց ազնվությունը»: