Թայեբնիա.«Իրանն ակտիվ ներկայություն է ունենալու Նոր մետաքսի ճանապարհի նախագծում»
https://parstoday.ir/hy/news/iran-i62108-Թայեբնիա._Իրանն_ակտիվ_ներկայություն_է_ունենալու_Նոր_մետաքսի_ճանապարհի_նախագծում
Իրանի ֆինանսների նախարարն ասել է «Հնուց ի վեր մետաքսի ճանապարհի հետ առնչվելու բերումով, Նոր մետաքսի ճանապարհի նախագծումԹեհրանի ներկայությունը մեծ դերակատարություն է ունենալու , քանզի նոր նախագծում ընդգրկվում են առավել սերտ համագործակցության ոլորտներ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 16, 2017 07:31 Asia/Tehran
  • Թայեբնիա.«Իրանն ակտիվ ներկայություն է ունենալու Նոր մետաքսի ճանապարհի նախագծում»

Իրանի ֆինանսների նախարարն ասել է «Հնուց ի վեր մետաքսի ճանապարհի հետ առնչվելու բերումով, Նոր մետաքսի ճանապարհի նախագծումԹեհրանի ներկայությունը մեծ դերակատարություն է ունենալու , քանզի նոր նախագծում ընդգրկվում են առավել սերտ համագործակցության ոլորտներ»:

ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Պեկինում  «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» անվանումով Մետաքսի ճանապարի միջազգային համագործակցության համագումարի անցկացմանը, Ալի Թայեբնիան ավելացրել է .«Մեկ գոտի և մեկ ճանապարհ» անվանումով Նոր մետաքսի ճանապարի նախագծի իրագործումը շահեկան է լինելու բոլոր երկրների համար».:

Իրանի ֆինանսների նախարարի խոսքերով, երկրները լուրջ են վերաբերվում Նոր մետաքսի ճանապարհի նախագծին:

Մայիսի 14-ին և 15-ին ՝ Չինաստանի մայրաքաղաք ՝ Պեկինում անցկացվող «Մեկ գոտի և մեկ  ճանապարհ» անվանումով Մետաքսի ճանապարի միջազգային համագործակցության երկօրյա համագումարին մասնակցել են 130 երկրի ղեկավարներ և 70 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: