Իրանի անվտանգության նախարար.«Թշնամու բոլոր տեղաշարժերը դիտվում են»
Իրանի անվտանգության նախարարը շեշտել է.«Թշնամու կողմից ցանկացած սադրանք իրեն արժանի պատասխանը կստանա ԻԻՀ-ի անվտանգության ուժերի կողմից»:
Ուրբաթ՝ մայիսի 19-ին Իրանի նախագահական 12-րդ շրջանի և իսլամական քաղխորհուրդների ու գյուղխորհուրդների 5-րդ գումարման ընտրություններին մասնակցելուց հետո, լրագրողներին տված հարցազրույցում, ԻԻՀ-ի անվտանգության նախարար Սեյեդ Մահմուդ Ալավին նշել է.«Իրանի անվտանգության ուժերի զգոնության և տեղեկատվական դաշտի վրա կատարյալ հսկողության բերումով ընտրության օրերին արագ բացահայտվում է երկրի անվտանգությանն սպառնացող ցանկացած տեղաշարժ և անմիջապես չեզոքացվում է»:
«Առ այսօր չի եղել որևէ դեպք, որ հակահեղափոխական հոսանքները կարողացած լինեն ընտրությունների անցկացման օրերին խափանել Իրանի անվտանգությունը»․ հավելել է Ալավին:
Անվտանգության նախարարի բնութագրմամբ՝ ընտրություններին ժողովրդի մասնակցությունը ինքնին անվտագության ստեղծման երաշխիքն է: