ԻԻՀ առաջնորդ.«Ընտրություններում հաղթեցին ժողովուրդը և իսլամական հակամարգը»
https://parstoday.ir/hy/news/iran-i62518-ԻԻՀ_առաջնորդ._Ընտրություններում_հաղթեցին_ժողովուրդը_և_իսլամական_հակամարգը
Մայիսի 20-ին հղած ուղերձում, ԻԻՀ մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին նշել է.«Ընտրություններում հաղթեցին ժողովուրդը և իսլամական համակարգը: Չնայած թշնամիների դավերին ու ջանքերին, իսլամական համակարգին հաջողվել է շահել ժողովրդի վստահությունը և ընտրությունների բոլոր շրջաններում նոր փայլ դրսևորել»:
(last modified 2025-10-12T05:51:36+00:00 )
Մայիս 20, 2017 17:17 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդ.«Ընտրություններում հաղթեցին ժողովուրդը և իսլամական հակամարգը»

Մայիսի 20-ին հղած ուղերձում, ԻԻՀ մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին նշել է.«Ընտրություններում հաղթեցին ժողովուրդը և իսլամական համակարգը: Չնայած թշնամիների դավերին ու ջանքերին, իսլամական համակարգին հաջողվել է շահել ժողովրդի վստահությունը և ընտրությունների բոլոր շրջաններում նոր փայլ դրսևորել»:

«Ընտրություններին ժողովրդի ակտիվ  մասնակցությունը և ընտրատեղամասերում գոյացած երկար հերթերը  վկայում են իսլամական ժողովրդավարության ամուր հիմքերի և հանրային միասնության մասին, որոնց շնորհիվ իրանցիները պարզերես ու հպարտ կատարեցին իրենց պարտքը ՝ պահպանելով Իրանի արժանապատվությունը».ասել է  ՆՎ առաջնորդը:

Նշելով, որ իսլամական Իրանը բազմիցս չեզոքացրել է թշնամիների սադրանքները, իսլամական հեղափոխության գերապատիվ առաջնորդն ասել է.«Ընտրություններից հետո, ժողովուրդը պետք է խորհի միասնության ու համակարծության մասին, որն անկասկած համարվում է ազգային հզորության հենասյուներից մեկը: Բոլորը պետք է իրենց բաժին պարտքը կատարեն ՝ հանուն երկրի առաջադիմության և նպատակասլաց քայլերով շարժվեն դեպի մեծ նպատակների իրականացում»:

Այաթոլլահ Խամենեին, նախագահին և բոլոր նրանց, ովքեր լինելու են առաջիկա կառավարության կազմում, խորհուրդ է տվել երկրի խնդիրների կարգավորման համար առաջնորդվել աշխատանքի, ջանասիրության, մտածված ու երիտասարդների զարգացմանն օգնող սկզբունքներով: Առաջնորդը նրանց հորդորել է մի պահ չշեղվել այս ուղիղ ճանապարհից , հարգել աղքատ խավի իրավունքները, ուշադրություն ցուցաբերել գոյւղերին ու չքավորներին: հավի առնել առաջնահերթությունները, պայքարել կոռուպցիայի և հասարակական արատների դեմ.:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը ընտրություններին մասնակցած բոլոր իրանցիներին ՝ հոգևորականներին, համալսարանականներին, քաղաքական, մշակութային ու արվեստի գործիչներին, նախագահի թեկնածուներին, նաև ընտրությունների գործընթացին մասնակից , ընտրությունների անվտանգությունն ապահովող բոլոր անձանց նաև ազգային ռադիո-հեռուստատեսությանը շնորհակալություն է հայտնել ՝  հաջող ընտրություններ անցկացնելու կապակցությամբ: