Իրանը դատապարտել է Շեյխ Իսա Ղասեմի դեմ դատավճիռը
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը դատապարտել է բահրեյնցի բարձրաստիճան հոգևորական Շեյխ Իսա Ղասեմի դեմ դատավճիռը: Նա մտահոգություն է հայտնել այդ երկրում անվտանգության հետ կապված խիստ կողմնորոշումների կապակցությամբ:
Կիրակի օրը, հակազդելով Շեյխ Իսա Ղասեմի դեմ Դատարանի արձակած վճռին, Բահրամ Ղասեմին ասել է.«Բահրեյնի կառավարությունը թայֆայական ու կրոնական դիրքորոշում որդեգրելով և անհիմն մեղադրանքներ հնչեցնելով Շեյխ Իսա Ղասեմի ու նրա մերձավորների հասցեին, ձգտում է կրոնական վերջնական վճիռներ արձակել»:
Ղասեմին Բահրեյնի իշխանություններին կոչ է արել այդ երկրի ժողովրդի հիմնական ազատություններին մարտահրավեր նետելու փոխարեն, փորձի համագործակցել նրա հետ, քանզի նման կոշտ քայլերն ավելի կբարդացնեն երկրի իրավիճակը:
Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչը հստակեցրել է. «Բահրեյնի կառավարությունը, հաշվի առնելով Շեյխ Իսա Ղասեմի հոգևոր դիրքն ու ազդեցությունը, պետք է հարգի ժողովրդի պահանջները և խուսափի այդ երկրի հոգևորականների նկատմամբ շարունակական բռնաճնշումներից»: