Թեհրանում մեկնարկելու են երեք արդյունաբերական միջազգային ցուցահանդեսներ
https://parstoday.ir/hy/news/iran-i62696-Թեհրանում_մեկնարկելու_են_երեք_արդյունաբերական_միջազգային_ցուցահանդեսներ
Երեքշաբթի օրը Թեհրանում մեկնարկելու են երեք արդյունաբերական միջազգային ցուցահանդեսներ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 23, 2017 11:51 Asia/Tehran
  • Թեհրանում մեկնարկելու են երեք արդյունաբերական միջազգային ցուցահանդեսներ

Երեքշաբթի օրը Թեհրանում մեկնարկելու են երեք արդյունաբերական միջազգային ցուցահանդեսներ:

Այսօր, Թեհրանի միջազգային ցուցահանդեսների մշտական վայրում մեկնարկելու է INOTEX նորարարության և տեխնոլոգիայի միջազգային ցուցահանդեսը, մասնակցությամբ ավելի քան 300 ներքին և արտասահմանյան ընկերությունների:

Երեքշաբթի օրը մեկնարկելու է նաև գյուղատնտեսության, սննդամթերքի և այդ արդյունաբերություններին առնչվող սարքավորումների ու հարակից արդյունաբերությունների «Իրան-ագրոֆուդ 2017» միջազգային ցուցահանդեսը:

Թեհրանի հարավում գտնվող «Շահրե աֆթաբ» (Արևի քաղաք) ցուցահանդեսների համալիրում մեկնարկելու է «AMB-IRAN» հաստոցների և մետաղագործության սարքավորումների երկրորդ մասնագիտական ցուցահանդեսը, համագործակցությամբ Գերմանիայի Շթութգարդի ցուցահանդեսի:

Այս ցուցահանդեսին մասնակցում են տասնյակ ընկերությունների 17 երկրներից և ավելի քան 30 իրանական ընկերություններ: 

Միջազգային այս երեք ցուցահանդեսները շարունակվելու են մինչև մայիսի 26-ը: