Ռոհանի.«Իրանի հրթիռային կարողության վերաբերյալ թշնամիների հայտարարությունները բխում են նրանց անգիտությունից»
https://parstoday.ir/hy/news/iran-i62806-Ռոհանի._Իրանի_հրթիռային_կարողության_վերաբերյալ_թշնամիների_հայտարարությունները_բխում_են_նրանց_անգիտությունից
ԻԻՀ նախագահն ասել է.«Իրանի հրթիռային կարողության վերաբերյալ թշնամիների հայտարարությունները բխում են նրանց անգիտությունից, քանի որ Իրանի հզորությունը ժողովրդի նկատմամբ ունեցած հավատքն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 24, 2017 12:41 Asia/Tehran
  • Ռոհանի.«Իրանի հրթիռային կարողության վերաբերյալ թշնամիների հայտարարությունները բխում են նրանց անգիտությունից»

ԻԻՀ նախագահն ասել է.«Իրանի հրթիռային կարողության վերաբերյալ թշնամիների հայտարարությունները բխում են նրանց անգիտությունից, քանի որ Իրանի հզորությունը ժողովրդի նկատմամբ ունեցած հավատքն է»:

Այսօր կառավարության  նիստում Իրանի իսլամական հանրապետության նախագահ՝ Հասան Ռոհանին նշել է.«Մեր հզորությունը միայն հրթիռը չէ, սակայն Իրանը կարտադրի այնքան հրթիռ, որքան կարիք ունենա, առանց ուշադրություն դարձնելու թշնամիների խոսքերին»:

Խոսքն ուղղելով Իրանի ժողովրդի թշնամիներին, Ռոհանին ասել է.«Սադդամի վարչակարգի կողմից Իրանի դեմ իրականացված հարձակման ժամանակ, թշնամիները շատ հրթիռներ ու ինքնաթիռներ ունեին և Սադդամը զինված էր ամենաարդիական ինքնաթիռներով, տանկերով ու քիմիական զենքերով, բայց  Իրանի ժողովուրդը հավատքի, միասնականության և Վիլայաթ Ֆաղիհին անսալու շնորհիվ  հաղթանակեց»:

Մեծարելով մայիսի 24-ը՝ (խորդադի 3-ը)  Խոռամշահրի ազատագրման օրը, Ռոհանին ասել է.«Իրանի դեմ Իրաքի պարտադրյալ պատերազմի ժամանակ աշխարհը կանգնել էր Իրանի ժողովրդի դիմաց և Իրանի ժողովուրդը կարողացավ հրաշք արարել»:

«Տարածաշրջանի արաբական երկրները խոստովանեցին ,որ Իրանի դեմ պարտադրյալ պատերազմի տարիներին ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Սադդամի վարչակարգին: Այդ խոստովանությունը ցույց տվեց,որ Խոռամշահրի ազատագրումը Իրանի ժողովրդի ամենամեծ և ամենաքաղցր հաղթանակն էր թշնամու ագրեսիայի նկատմամբ», ընդգծել է նախագահ Ռոհանին: