Իրանն ու Ադրբեջանն ընդգծեցին համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i63220-Իրանն_ու_Ադրբեջանն_ընդգծեցին_համագործակցությունների_ընդլայնման_անհրաժեշտությունը
ԻԻՀ-ի և Ադրբեջանի նախագահներն ընդգծեցին երկու երկրի միջև համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 30, 2017 03:24 Asia/Tehran
  • Իրանն ու Ադրբեջանն ընդգծեցին համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությունը

ԻԻՀ-ի և Ադրբեջանի նախագահներն ընդգծեցին երկու երկրի միջև համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությունը:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին երկուշաբթի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ անդրադառնալով էներգիայի, ներդրման, տրանսպորտի, առևտրի ու տուրիզմի ոլորտներում Թեհրան-Բաքու հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման առիթներին, ընդգծեց. «Երկու երկրի ժողովուրդների խոր ընդհանրություններին զուգահեռ երկու պետությունների վճռականությունը Թեհրան-Բաքու հարաբերությունների համակողմանի ընդլայնման ու խորացման համար հող են նախապատրաստել»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ այս հեռախոսազրույցի ժամանակ անդրադառնալով վերջին տարիներին երկու երկրի միջև հարաբերությունների ընդլայնմանն, ասաց, որ իր երկիրը ձգտում է տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատման, ինչպես նաև բրտարարքների, ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ Թեհրանի հետ համագործակցության: