Airbus և Boeing ավիաընկերությունները մտահոգված են Իրանի ավիաշուկան կորցնելու համար
Մայիս 30, 2017 10:16 Asia/Tehran
Airbus և Boeing ավիաընկերությունների ինքնաթիռների Իրանի վաճառքի արտոնությունը քննարկելու մասին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի հայտարարությունները մտահոգություն են պատճառել ամերիկյան այդ երկու ընկերություններին:
Գերմանական «Հենդզբլաթ» օրաթերթը գրել է, ԱՄՆ-ի ֆինանսների նախարար՝ Սթիվեն Մնուչինը պահանջել է կրկին քննարկել Airbus և Boeing ինքնաթիռների Իրանին վաճառքը:
Airbus-ը պաշտոնապես հայտարարել է, որ այդ ընկերությունը գործելու է միջազգային կանոնների շրջանակում:
Մինչ այսօր Իրանը պատվիրել է 110 Boeing-737 և 15 Boeing-777 ուղևորատար ինքնաթիռներ և Airbus ընկերությանը պատվիրել է 98 տարբեր մակնիշների ինքնաթիռներ:
Պիտակ