Սանկտ Պետերբուրգում կայացել է Իրան-ԵՏՄ բանակցությունը
Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին գոհացուցիչ է բնութագրել կողմերի միջև ազատ առևտրի պայմանագրի կնքման մասին Իրան-Եվրասիական տնտեսական միություն բանակցությունը:
Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային տնտեսական նիստի շրջանակում, Եվրասիական տնտեսական միության առևտրի նախարար՝ Վերոնիկա Նիկիշինայի հետ հանդիպման ժամանակ Մահմուդ Վաեզին կարևորել է Իրանի և այդ միության միջև ազատ առևտրի պայմանագրի կնքման մասին բանակցություններին թափ հաղորդելը: Նա նշել է, որ կողմերը պետք է ավելի շատ ճկունություն դրսևորեն, որպեսզի ավելի շուտ կարողանան արդյունքի հասնել: Մահմուդ Վաեզին Իրանի պատրաստակամությունն է հայտնել այդ կապակցությամբ:
Հանդիպման ժամանակ, Եվրասիական տնտեսական միության առևտրի նախարար՝ Վերոնիկա Նիկիշինան ասել է.«Այս միության անդամ երկրների ղեկավարները գոհ են Իրանի հետ բանակցություններում նկատվող առաջընթացից և ցանկանում են շարունակել բանակցությունները»:
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներն են՝ Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանը, Բելառուսը և Ղրղզստանը: