Իրանի համալսարանները գիտական համագործակցություն են ծավալում աշխարհի հեղինակավոր համալսարանների հետ
«Իրանի համալսարանները գիտահետազոտական լայն համագործակցություն են ծավալում աշխարհի հեղինակավոր համալսարանների հետ»․ասել է Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիայի նախարարը:
«ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Մոհամմեդ Ֆարհադին նշել է, որ միջազգային համատեղ համագործակցությունների շրջանակում Իրանի 9 համալսարաններ գիտահետազոտական համագործակցություն են ծավալում տարբեր երկրների՝ այդ թվում Նիդերլանդների, Ավստրիայի, Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի 9 հեղինակավոր համալսարանների հետ:
Ֆարհադին նշել է, որ արտասահմանցի հետազոտողները Իրանում 230 համատեղ նախագծեր են իրականացնում իրանցի հետազոտողների հետ։ 2017 թվականին աշխարհի 900 գերազանց համալսարանների շարքին դասվեցին Իրանի 18 համալսարաններ:
«Իրանի և Եվրոպայի համալսարանների ու գիտահետազոտական կենտրոնների միջև գիտական ու տեխնոլոգիական համագործակցությունների ընդլայնման նպատակով մայիսի 6-ին Գերմանիայի Բոն քաղաքում բացվել է Իրան-Եվրամիություն գիտական ու տեխնոլոգիական համագործակցությունների գրասենյակը»,ասել է Իրանի գիտության նախարարը: