Ռոհանի. Իրանի ժողովուրդն առավել հաստատակամությամբ կպայքարի ահաբեկչության դեմ
https://parstoday.ir/hy/news/iran-i64032-Ռոհանի._Իրանի_ժողովուրդն_առավել_հաստատակամությամբ_կպայքարի_ահաբեկչության_դեմ
ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ ահաբեկչության նպատակը մարդկության ու մարդկային քաղաքակրթության ոչնչացումն է: Նա ասել է. «Իրանի ժողովուրդն առավել հաստատակամությամբ է պայքարելու ահաբեկչության, բրտարարքների ու ծայրահեղականության դեմ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 08, 2017 02:05 Asia/Tehran
  • Ռոհանի. Իրանի ժողովուրդն առավել հաստատակամությամբ կպայքարի ահաբեկչության դեմ

ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ ահաբեկչության նպատակը մարդկության ու մարդկային քաղաքակրթության ոչնչացումն է: Նա ասել է. «Իրանի ժողովուրդն առավել հաստատակամությամբ է պայքարելու ահաբեկչության, բրտարարքների ու ծայրահեղականության դեմ»:

Չորեքշաբթի երեկոյան,  մշակույթի ու արվեստի գործիչների մասնակցությամբ իֆթարի հանդիսության ընթացքում ընդգծելով, որ ահաբեկչության լեզուն փամփուշտն ու բռնարարքն է, Հասան Ռոհանին ասել է. «Ահաբեկչության նպատակն է ոչնչացնել այն ժողովրդի  քաղաքակրթությունը, որն իր հեղափոխության հաղթանակի առաջին օրից ահաբեկչության զոհն է համարվում»:

Ռոհանին ընդգծել է, որ ԻԻՀ-ն առաջին օրից պայքարել է ահաբեկչության դեմ և նույնիսկ մեծ ժողովուրդների փրկել է վտանգից: Նա ասել է. «Իրանի մեծ ժողովուրդն այսօր վճարում է իր դիմադրության գինը»:

«Ահաբեկիչները կրկին ձախողելու են Իրանի միասնական, հերոս ու քաջարի ժողովրդի դիմաց, որը պաշտպանում է իր երիտասարդության լեզուն, մշակույթը, արվեստն ու զարթոնքը և ճանաչել ու առաջ է շարժվում դիմադրության ու հաստատակամության ճանապարհով»,-ընդգծել է Հասան Ռոհանին: