Իրանը դատապարտել է Քերբելայի և Քաբուլի ահաբեկչական հարձակումները
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը դատապարտել է Քերբելայի և Քաբուլի ուրբաթ օրվա ահաբեկչական հարձակումները ՝ ցավակցելով զոհերի հարազատներին:
«Ֆարս» գործակալության հաղորդման համաձայն ՝ Բահրամ Ղասեմին նշել է.«Իրաքում և Սիրիայում կրած իրարահաջորդ պարտությունները ջախջախել են թաքֆիրական ահաբեկիչներին, որոնք ապարդյուն ջանքեր են տանում ՝ իրենց մարդասպան վարձկանների հոգեվիճակը բարձր պահելու համար և աշխարհի տարբեր անկյուններում մահապարտական քայլերի են դիմում: Ահաբեկչական խմբերի պարագլուխներն իրենց օրակարգում ունեն այդ ծրագիրը, սակայն պետք է գիտակցեն, որ իրենց կործանումն անվիճելի հարց է և քննարկման ենթակա չէ»:
Հունիսի 9-ին Քերբելայի և Քաբուլի ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել են 30 իրաքցիներ, վիրավորվել են 48-ը: