Զարիֆ.«Սաուդցի պաշտոնատարները բացահայտորտեն ասել են, որ պատերազմը փոխադրելու են Իրան»
ԻԻՀ-ի ԱԳ նախարարն ասել է.«Սաուդցի պաշտոնատարները բացահայտորտեն ասել էին, որ պատերազմը փոխադրելու են Իրան»։ Նրա բնորոշմամբ՝ դա ուղղակի սպառնալիք է:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ երեքշաբթի հունիսի 13-ին Նորվեգիայում Օսլոյի ֆորումի ընթացքում Մոհամմեդ Ջավադ Զարիֆը շեշտել է.«Իրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման օրը Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար «Ադել Ալ-Ջոբայրը» թուիթերում իր ուղերձն էր հրապարակել»:
Իր թուիթերյան ուղերձում Ադել Ալ-Ջոբայրը գրել էր.«Իրանը պիտի պատժվի տարածաշրջանում ահաբեկչությանը հովանավորելու համար»:
Իրանի ԱԳ նախարարը հավաստել է.«Ավելի քան 20 տարի է ինչ Իրանն ասում է, որ բոլոր տարաձայնությունները պետք է կարգավորել երկխոսության միջոցով: Եթե Իրանի վրա Իրաքի հարձակումից հետո վավերացված բանաձևը ամբողջությամբ գործադրվեր, Քուվեյթի պատերազմը տեղի չեր ունենա և ԻԼԻՊ-ն էլ չեր առաջանա»:
«Իրանը ցանկանում է, որ իր հարևան երկրները՝ նույնիսկ Քաթարն ու Սաուդյան Արաբիան անվտանգ և ապահով լինեն»․շեշտել է Զարիֆը: