Ռոհանի. Իրանը մշտապես եղել է ահաբեկիչների դեմ պայքարի առաջնագծում
ԻԻՀ նախագահն ասել է. «Իրանն իսլամական հեղափոխության հաղթանակի սկզբից պայքարել է ահաբեկչության չարանենգ երևույթի դեմ և այդ ճանապարհին ունեցել է հազարավոր նահատակներ»:
Երեքշաբթի երեկոյան, Մշակութային հեղափոխության գերագույն խորհրդի նիստում ունեցած ելույթում, անդրադառնալով Թեհրանի հունիսի 7-ի ահաբեկչական դեպքերին, որոնց ընթացքում նահատակվեցին 17 և վիրավորվեցին 52 իրանցիներ, Ռոհանին նշել է. «Իրանն այն պայմաններում է կանգնած եղել ահաբեկիչների դեմ պայքարի առաջնագծում, երբ մարդու իրավունքների պաշտպան ձևացող ուժերն ու երկրները շարունակ ապաստան են տվել ահաբեկիչներին ո նրանց պաշտպանել են»:
«Մի քանի վարձկան ահաբեկիչների միջոցով անպաշտպան ժողովրդի հրի ու սրի քաշելը թույլ քայլ է և ոճրագործներին ոչնչացնելու համար ժողովրդի առավել պատրաստակամության համար հող է նախապատրաստում»,-հայտարարել է Ռոհանին, ընդգծելով, որ Իրանի անվտանգության ու տեղեկատվական հզոր ուժերի լայնամասշտաբ ջանքերի արդյունքում հայտնաբերվել ու չեզոքացվել են բազմաթիվ ահաբեկչական գործողություններ:
ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ ահաբեկչական ցանկացած սադրանք կտրուկ պատասխան կստանա: Նրա խոսքերով. «Տարածաշրջանի ժողովուրդների կողմից քայլերի խստացմամբ ահաբեկչական խմբերը մոտենում են իրենց գոյության ավարտին»: