Ռոհանի. Իրանը մշտապես եղել է ահաբեկիչների դեմ պայքարի առաջնագծում
https://parstoday.ir/hy/news/iran-i64550-Ռոհանի._Իրանը_մշտապես_եղել_է_ահաբեկիչների_դեմ_պայքարի_առաջնագծում
ԻԻՀ նախագահն ասել է. «Իրանն իսլամական հեղափոխության հաղթանակի սկզբից պայքարել է ահաբեկչության չարանենգ երևույթի դեմ և այդ ճանապարհին ունեցել է հազարավոր նահատակներ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 14, 2017 03:04 Asia/Tehran
  • Ռոհանի. Իրանը մշտապես եղել է ահաբեկիչների դեմ պայքարի առաջնագծում

ԻԻՀ նախագահն ասել է. «Իրանն իսլամական հեղափոխության հաղթանակի սկզբից պայքարել է ահաբեկչության չարանենգ երևույթի դեմ և այդ ճանապարհին ունեցել է հազարավոր նահատակներ»:

Երեքշաբթի երեկոյան, Մշակութային հեղափոխության գերագույն խորհրդի նիստում ունեցած ելույթում, անդրադառնալով Թեհրանի հունիսի 7-ի ահաբեկչական դեպքերին, որոնց ընթացքում նահատակվեցին 17 և վիրավորվեցին 52 իրանցիներ, Ռոհանին նշել է. «Իրանն այն պայմաններում է կանգնած եղել ահաբեկիչների դեմ պայքարի առաջնագծում, երբ մարդու իրավունքների պաշտպան ձևացող ուժերն ու երկրները շարունակ ապաստան են տվել ահաբեկիչներին ո նրանց պաշտպանել են»:

«Մի քանի վարձկան ահաբեկիչների միջոցով անպաշտպան ժողովրդի հրի ու սրի քաշելը թույլ քայլ է և ոճրագործներին ոչնչացնելու համար ժողովրդի առավել պատրաստակամության համար հող է նախապատրաստում»,-հայտարարել է Ռոհանին, ընդգծելով, որ Իրանի անվտանգության ու տեղեկատվական հզոր ուժերի լայնամասշտաբ ջանքերի արդյունքում հայտնաբերվել ու չեզոքացվել են բազմաթիվ ահաբեկչական գործողություններ:

ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ ահաբեկչական ցանկացած սադրանք կտրուկ պատասխան կստանա: Նրա խոսքերով. «Տարածաշրջանի ժողովուրդների կողմից քայլերի խստացմամբ ահաբեկչական խմբերը մոտենում են իրենց գոյության ավարտին»: