Թեհրանում կայացել են ԵԱՏՄ- ԻԻՀ բանակցությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i64744-Թեհրանում_կայացել_են_ԵԱՏՄ_ԻԻՀ_բանակցությունները
Հունիսի 13-ից 14-ը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի ղեկավարած պատվիրակությունը Թեհրանում մասնակցել է ԵԱՏՄ և ԻԻՀ միջև ժամանակավոր ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի կնքմանն ուղղված բանակցություններին և խորհրդակցություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 15, 2017 16:05 Asia/Tehran
  • Թեհրանում կայացել են ԵԱՏՄ- ԻԻՀ բանակցությունները

Հունիսի 13-ից 14-ը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի ղեկավարած պատվիրակությունը Թեհրանում մասնակցել է ԵԱՏՄ և ԻԻՀ միջև ժամանակավոր ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի կնքմանն ուղղված բանակցություններին և խորհրդակցություններին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից, խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է համաձայնագրի նախագծի տեքստը, որը կողմերի միջև լրամշակվել և, ընհանուր առմամբ, համաձայնացվել է, բացառությամբ որոշ դրույթների:

Քննարկվել են նաև Համաձայնագրին կից այն գյուղատնտեսական և արդյունաբերական ապրանքների ցանկերը, որոնց մասով Կողմերը առաջարկել են  կիրառել սակագնային արտոնություններ:

Խորհրդակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները՝ նպատակ ունենալով մոտ ապագայում  ստորագրելու նշված ժամանակավոր հանաձայնագիրը:

Tert.am