Ռոհանի. Իրանի ժողովուրդը տարածաշրջանային ու համաշխարհային զգայուն պայմաններում հաղթեց ընտրություններում
https://parstoday.ir/hy/news/iran-i64756-Ռոհանի._Իրանի_ժողովուրդը_տարածաշրջանային_ու_համաշխարհային_զգայուն_պայմաններում_հաղթեց_ընտրություններում
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հինգշաբթի երեկոյան ասել է. «Այն պայմաններում, երբ արևմուտքը նոր ճնշումներ գործադրելով ու տարածաշրջանային համախմբում առաջացնելով սպառնալի մեսիջ էր հղում Իրանի ժողովրդին, Իրանի ժողովուրդը հաղթեց նախագահական ընտրությունների 12-րդ շրջանում»:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Հունիս 16, 2017 03:09 Asia/Tehran
  • Ռոհանի. Իրանի ժողովուրդը տարածաշրջանային ու համաշխարհային զգայուն պայմաններում հաղթեց ընտրություններում

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հինգշաբթի երեկոյան ասել է. «Այն պայմաններում, երբ արևմուտքը նոր ճնշումներ գործադրելով ու տարածաշրջանային համախմբում առաջացնելով սպառնալի մեսիջ էր հղում Իրանի ժողովրդին, Իրանի ժողովուրդը հաղթեց նախագահական ընտրությունների 12-րդ շրջանում»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Հասան Ռոհանին մամուլի մի խումբ գործիչների մասնակցությամբ իֆթարի հանդիսության ժամանակ մեծարելով Ղադրի գիշերները և ընդգծելով, որ ընտրությունների ժամանակաշրջանը կարևոր շրջան և Իրանի ժողովրդի համար քաղաքական տոն է համարվում, հավելեց. «Ժողովուրդը քվեակենտրոններում իր խուռներամ մասնակցությամբ կերտեց իր ապագան ու ճակատագիրը»:

Հանդիպման ժամանակ ԻԻՀ նախագահն ընդգծելով ժողովրդին իրազեկելու ուղղությամբ ԶԼՄ-ների կարևոր դերակատարությունը, ԶԼՄ-ների կառուցողական քննադատությունը երկրի առաջադիմության ու հարցերի կարգավորման ազդակը համարեց: