Իրանի ԶՈՒ ռազմաօդային կայազորի հրամանատարը զգուշացրել է երկրի թշնամիներին
Իրանի ԶՈւ ռազմաօդային կայազորի հրամանատարմ գեներալ Յուսեֆ Ղորբանին ասել է.«Եթե թշնամիները ցանկանան Իրանի դեմ որևէ քայլ ձեռնարկել, արժանի պատասխան կստանան»:
Երեքշաբթի օրը, գեներալ Յուսեֆ Ղորբանին ասել է.«Իրանի սահմաններն անվտանգ են: Իսլամի մարտիկները պաշտպանում են Իրանի սահմանները»:
Նշելով, որ այսօր ԻԻՀ-ն ապահով կղզի է, գեներալ Ղորբանին ասել է.«Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի և մարտիկների շնորհիվ, Իրանն ապահով երկիր է համարվում»:
Անդրադառնալով Սիրիայում ահաբեկիչների դիրքերի դեմ իսլամական հեղափոխության պահակազորի հրթիռային հարձակմանը, Իրանի ԶՈւ ռազմաօդային կայազորի հրամանատարն ասել է.«Ընդամենը մի քանի հրթիռներ արձակելով, որը Իրանի ԶՈւ պաշտպանական կարողության մի փոքր մասն էր, թշնամին շփոթվել է»: