Վելայաթի.«Եվրոպացիները հաստատել են ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ի խախտումը»
ՀԳՀԾ-ի դիտորդ բարձրագույն պատվիրակության իրանցի անդամն ասել է.«Եվրոպացիները հաստատել են ՀԳՀԾ-ի նկատմամբ ԱՄՆ-ի անհավատարմությունը»:
Իրանի ռաիո-հեռուստատեսությանը տված հարցազրույցում, ՀԳՀԾ-ի կետերի գործադրման հարցում քննադատելով ԱՄՆ-ի կողմից դրսևորվող անհավատարմություններին Ալի Աքբար Վելայաթին ասել է.«Եվրոպացիները հաստատել են, որ ՀԳՀԾ-ն խախտվում է ԱՄՆ-ի կողմից և բնականաբար Իրանի հետ առևտրական հարաբերությունները չեն ընդհատելու»:
ԱՄՆ Սենատում Իրանի շրջափակման համապարփակ ծրագրի վավերացումը համարելով ՀԳՀԾ-ի խախտում, Վելեյաթին հավաստել է.«Այս քայլը կատարվում է այն դեպքում, երբ ԱՄՆ-ն և Վեցյակի մյուս անդամները խոստացել էին բարդություններ չստեղծել ՀԳՀԾ-ի գործադրման համար»:
«Եվրոպացիները գիտեն այդ մասին, հետևաբար ԱՄՆ-ի սահմանած շրջափակումները միակողմանի են» շեշտել է Վելայաթին նշելով որ ՄԱԳԱՏԷ-ն իր զեկույցներում բազմիցս խոստովանել է միջուկային համաձայնությանը Իրանի հավատարմության մասին:
Վելայաթին շեշտել է.«ԱՄՆ-ի քայլերին հակադարձելու համար Իրանը կատարել է իր հաշվարկները և ժամանակին կպատասխանի դրանց»: