Ռոհանի.«Երուսաղեմի համաշխարհային օրը Պաղեստինի հարցի վերարծարծման օրն է»
https://parstoday.ir/hy/news/iran-i65226-Ռոհանի._Երուսաղեմի_համաշխարհային_օրը_Պաղեստինի_հարցի_վերարծարծման_օրն_է
ԻԻՀ նախագահի խոսքերով, տարածաշրջանի և իսլամական աշխարհի միջև առկա տարաձայնություններն ընթանում են ի շահ սիոնիզմի ու ահաբեկչության : Իրանի նախագահի խոսքերով, տարածաշրջանում սիոնիզմն ու ահաբեկչությունը սանձելու համար, պետք է ամրապնդել իսլամական աշխարհի միասնությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 21, 2017 13:30 Asia/Tehran
  • Ռոհանի.«Երուսաղեմի համաշխարհային օրը Պաղեստինի հարցի վերարծարծման օրն է»

ԻԻՀ նախագահի խոսքերով, տարածաշրջանի և իսլամական աշխարհի միջև առկա տարաձայնություններն ընթանում են ի շահ սիոնիզմի ու ահաբեկչության : Իրանի նախագահի խոսքերով, տարածաշրջանում սիոնիզմն ու ահաբեկչությունը սանձելու համար, պետք է ամրապնդել իսլամական աշխարհի միասնությունը:

Հունիսի 21-ին կառավարության կազմի նիստում, նախագահ Հասան Ռոհանին  ժողովրդին կոչ է  արել մասնակցել Երուսաղեմի համաշխարհային օրվա քայլարշավին, ավելացնելով.«Պաղեստինի հարցը ոչ մի գնով չի կարելի մոռանալ, թեև սիոնիստները վերջին տարիներին տարածաշրջանում ահաբեկչությունը տարածելով, փորձել են մոռացության մատնել այդ հարցը»:

Նշելով, որ Երուսաղեմի համաշխարհային օրը Պաղեստինի հարցի վերարծարծման օրն է , նախագահ Ռոհանին հավաստել է.«Երուսաղեմի օրը կոչված է Պաղեստինի ճնշված ժողովրդի պաշտպանությանը, չարիքին դիմադրությանը, իսլամական աշխարհում տարաձայնությունների վերացմանը, նաև ահաբեկչության դեմ կտրուկ պայքարին և տարածաշրջանում մեծ ուժերի, մասնավորապես ԱՄՆ-ի միջամտություններին պատասխանելուն»:

Իրանի նախագահի խոսքերով, Իրանի իսլամական հանրապետությունը տարածաշրջանում ահաբեկիչներին և նրանց տերերին թույլ չի տալու ահաբեկչական ակտերը ներքաշել Իրանի սահմաններ: