Ռոհանի.«Երուսաղեմի համաշխարհային օրը Պաղեստինի հարցի վերարծարծման օրն է»
ԻԻՀ նախագահի խոսքերով, տարածաշրջանի և իսլամական աշխարհի միջև առկա տարաձայնություններն ընթանում են ի շահ սիոնիզմի ու ահաբեկչության : Իրանի նախագահի խոսքերով, տարածաշրջանում սիոնիզմն ու ահաբեկչությունը սանձելու համար, պետք է ամրապնդել իսլամական աշխարհի միասնությունը:
Հունիսի 21-ին կառավարության կազմի նիստում, նախագահ Հասան Ռոհանին ժողովրդին կոչ է արել մասնակցել Երուսաղեմի համաշխարհային օրվա քայլարշավին, ավելացնելով.«Պաղեստինի հարցը ոչ մի գնով չի կարելի մոռանալ, թեև սիոնիստները վերջին տարիներին տարածաշրջանում ահաբեկչությունը տարածելով, փորձել են մոռացության մատնել այդ հարցը»:
Նշելով, որ Երուսաղեմի համաշխարհային օրը Պաղեստինի հարցի վերարծարծման օրն է , նախագահ Ռոհանին հավաստել է.«Երուսաղեմի օրը կոչված է Պաղեստինի ճնշված ժողովրդի պաշտպանությանը, չարիքին դիմադրությանը, իսլամական աշխարհում տարաձայնությունների վերացմանը, նաև ահաբեկչության դեմ կտրուկ պայքարին և տարածաշրջանում մեծ ուժերի, մասնավորապես ԱՄՆ-ի միջամտություններին պատասխանելուն»:
Իրանի նախագահի խոսքերով, Իրանի իսլամական հանրապետությունը տարածաշրջանում ահաբեկիչներին և նրանց տերերին թույլ չի տալու ահաբեկչական ակտերը ներքաշել Իրանի սահմաններ: