ՀԳՀԾ-ի չեղարկման դեպքում, Իրանը վերադառնալու է նախկին կարգավիճակին
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակն ասել է .«Եթե ամերիկացիները Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի չեղարկման ուղղությամբ քայլեր անեն, Թեհրանը կարող է վերադառնալ միջուկային համաձայնությանը նախորդող տարիների կարգավիճակին»:
Չորեքշաբթի օրը «Iran Press» գործակալությանը տված հարցազրույցում, Բեհրուզ Քեմալվանդին անդրադարձել է իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի այն խոսքին, որ եթե նրանք պատռեն միջուկային համաձայնությունը, ապա Իրանը վառելու է այն: Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակն ասել է .«ԻԻՀ-ը նախապես պատրաստվել է 5+1 խմբի կողմից ՀԳՀԾ-ի խախտման դեմ պայքարի համար»:
Նշելով, որ այսօր ՀԳՀԾ-ի ոգին խախտվել է ամերիկյան կողմի միջոցով, Քեմալվանդին ասել է.«Համապարփակ ծրագիրը ԱՄՆ Սենատում օրինական մի շարք հակասությունների է բախվել , որոնք հավանաբար վերանալու են և ընթացքը շարունակվելու է դեպի հակաիրանական նոր շրջափակումների սահմանում»:
«ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ի խախտումը դեռևս օրինական փուլի չի հասել : Այդ գործընթացի եղանակի գնահատումը ԱԳ նախարարության և ՀԳՀԾ-ի դիտորդ իրանական կողմի հանձնախմբի պարտականությունն է».-ասել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը: