Ռոհանի. Բանկային համակարգի բարեփոխումը կառավարության գլխավոր ծրագրերից է
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է. «Կառավարության գլխավոր քայլերից մեկը լինելու է բանկային համակարգի բարեփոխումը և ձգտելու ենք երկրի տնտեսական ծաղկմանը»:
Հինգշաբթի երեկոյան տնտեսական գործարարների մասնակցությամբ Թեհրանում կայացած էֆթարի հանդիսության ժամանակ Ռոանին նշել է, որ տնտեսությունը ժողովրդին ու մասնավոր բաժնին փոխանցելն անհրաժեշտ և մասնավոր բաժինը պետք է ապահովված լինի: «Կառավարությունն իր գործունեության սկզբից իրեն պարտավորված է զգացել տնտեսությունն իրապես փոխանցել մասնավոր բաժնին». ասել է նա:
«Եթե համակարգի սկզբունքային քաղաքականությունները ճիշտ ու մանրակրկիտ կերպով գործադրվեն, երկրի տնտեսության մեջ մեծ փոփոխությունների ականատես կլինենք»,-հայտարարել է Ռոհանին, նշելով, որ տնտեսությունը պետք է փոխանցվի ժողովրդին և կառավարությունը պիտի հրաժարվի տնտեսությունից:
ԻԻՀ նախագահն ընդգծելով մասնավոր բաժնին հովանավորելու և նրան դյուրություններ փոխանցելու անհրաժեշտությունն, ասել է. «Իհարկե բանկերը վարկեր տրամադրելու հարցում բազմաթիվ խնդիրների առջև են կանգնած: Թեև որոշ բաժիններում լավ աշխատանք են տարել, սակայն մեր բանկերի խնդիրները շատ մեծ են»: