Թշնամիներն ընկալել են ԻԼԻՊ-ի դեմ Իրանի հրթիռային հարձակման փոխանցած պատգամը
https://parstoday.ir/hy/news/iran-i65536-Թշնամիներն_ընկալել_են_ԻԼԻՊ_ի_դեմ_Իրանի_հրթիռային_հարձակման_փոխանցած_պատգամը
Իրանի իսլամական Պահակազորի ավիատիեզերական ուժերի հրամանատարն ասել է.-«Տարածաշրջանային և վերտարածաշրջանային թշնամիներն ընկալել են Սիրիայում ԻԼԻՊ-ի դիրքերի դեմ իսլամական հեղափոխության պահապան կորպուսի հրթիռային հարձակման փոխանցած պատգամը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 25, 2017 07:07 Asia/Tehran
  • Թշնամիներն ընկալել են ԻԼԻՊ-ի դեմ Իրանի հրթիռային հարձակման փոխանցած պատգամը

Իրանի իսլամական Պահակազորի ավիատիեզերական ուժերի հրամանատարն ասել է.-«Տարածաշրջանային և վերտարածաշրջանային թշնամիներն ընկալել են Սիրիայում ԻԼԻՊ-ի դիրքերի դեմ իսլամական հեղափոխության պահապան կորպուսի հրթիռային հարձակման փոխանցած պատգամը»:

Իրանի իսլամական Պահակազորը հունիսի 18-ի երեկոյան հրթիռային հարձակում է իրսկանացրել Սիրիայի Դեյր Էլ-Զորում ԻԼԻՊ ահաբեկչական դիրքերը և հրամանատարական կենտրոնը :

Հունիսի 24-ին Իրանի ռադիո-հեռուստատեսության թղթակցին տված հարցազրույցում, Բրիգադային գեներալ ՝ Ամիր Ալի Հաջիզադեն ասել է.«Սիրիայում ԻԼԻՊ-ի դիրքերի վրա պահապան կորպուսի հրթիռային հարձակումն իրականացվել է Իրանի ժողովրդի և հունիսի 7-ին Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների նահանատկների հարազատների և տուժածների անունից»:

«Հրթիռային այս հարձակման արդյունքում  ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը ծանր վնասներ է կրել : Օպերացիան ամբողջությամբ ոչնչացրել է նրանց միասնությունը».-հավաստել է Իրանի իսլամական Պահակազորի ավիատիեզերական ուժերի հրամանատարը: