Ռոհանին իսլամական երկրների ղեկավարներին շնորհավորել է Ֆեթրի տոնի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i65604-Ռոհանին_իսլամական_երկրների_ղեկավարներին_շնորհավորել_է_Ֆեթրի_տոնի_կապակցությամբ
ԻԻՀ նախագահը Ֆեթրի բարեբաստիկ տոնի առիթով առանձին շնորհավորական ուղերձներ է հղել իսլամական երկրների ղեկավարներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 25, 2017 15:09 Asia/Tehran
  • Ռոհանին իսլամական երկրների ղեկավարներին շնորհավորել է  Ֆեթրի տոնի կապակցությամբ

ԻԻՀ նախագահը Ֆեթրի բարեբաստիկ տոնի առիթով առանձին շնորհավորական ուղերձներ է հղել իսլամական երկրների ղեկավարներին:

Կիրակի օրը՝ կեսօրից հետո Ֆեթրի բարեբաստիկ տոնի առիթով իսլամական երկրների ղեկավարներին հղած առանձին ուղերձներում ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հույս է հայտնել, որ այս բարեբաստիկ տոնի շնորհիվ հնարավոր կդառնա խաղաղության, անվտանգության ու կայունության հաստատմամբ և մուսուլմանների միասնականությամբ ու սրտակցությամբ  առավել քան երբևէ այս բարության ու գթության  կրոնից լուսավոր պատկեր ներկայացնել ողջ աշխարհին:

Իրանի նախագահն ընդգծել է.«Առաջնորդվելով իսլամ կրոնի վեհ ուսուցումներով, կկարողանանք միասնաբար  բռնությունը, ծայրահեղականությունը և ահաբեկչությունը հեռացնել իսլամական երկրներից»: