Ռոհանին իսլամական երկրների ղեկավարներին շնորհավորել է Ֆեթրի տոնի կապակցությամբ
Հունիս 25, 2017 15:09 Asia/Tehran
ԻԻՀ նախագահը Ֆեթրի բարեբաստիկ տոնի առիթով առանձին շնորհավորական ուղերձներ է հղել իսլամական երկրների ղեկավարներին:
Կիրակի օրը՝ կեսօրից հետո Ֆեթրի բարեբաստիկ տոնի առիթով իսլամական երկրների ղեկավարներին հղած առանձին ուղերձներում ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հույս է հայտնել, որ այս բարեբաստիկ տոնի շնորհիվ հնարավոր կդառնա խաղաղության, անվտանգության ու կայունության հաստատմամբ և մուսուլմանների միասնականությամբ ու սրտակցությամբ առավել քան երբևէ այս բարության ու գթության կրոնից լուսավոր պատկեր ներկայացնել ողջ աշխարհին:
Իրանի նախագահն ընդգծել է.«Առաջնորդվելով իսլամ կրոնի վեհ ուսուցումներով, կկարողանանք միասնաբար բռնությունը, ծայրահեղականությունը և ահաբեկչությունը հեռացնել իսլամական երկրներից»:
Պիտակ