«Իրանը և Հարավային Կորեան զարգացնելու են տնտեսական հարաբերությունները»Լարիջանի
https://parstoday.ir/hy/news/iran-i65644-Իրանը_և_Հարավային_Կորեան_զարգացնելու_են_տնտեսական_հարաբերությունները_Լարիջանի
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը նշել է, որ Հարավային Կորեա կատարած իր այցի նպատակը ՝ Եվրասիական համագումարին մասնակցությունն է: «Այցը նպաստելու է Իրանի և Հարավային Կորեայի միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը». ասել է նա:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 26, 2017 17:24 Asia/Tehran
  • «Իրանը և Հարավային Կորեան զարգացնելու են տնտեսական հարաբերությունները»Լարիջանի

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը նշել է, որ Հարավային Կորեա կատարած իր այցի նպատակը ՝ Եվրասիական համագումարին մասնակցությունն է: «Այցը նպաստելու է Իրանի և Հարավային Կորեայի միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը». ասել է նա:

Ալի Լարիջանին երկուշաբթի օրը մեկնել է Սեուլ՝ Եվրասիական միջազգային համագումարին մասնակցելու նպատակով:

Ինչպես հաղորդել է իսլամական խորհրդարանի  լրատու գործակալությունը, Սեուլ մեկնելուց առաջ, Լարիջանին Թեհրանում լրագրողներին ասել է.«Եվրասիան տարբեր ժողովուրդների զարգացման համար կարևոր շրջան է համարվում ՝ էներգիայի  պաշարներ և մասնագիտական լավ հնարավորություններ ունենալու բերումով և այսօր այդ հնարավորոթյուններն օգտակար են տարածաշրջանային և վերտարածաշրջանային միությունների համար»:

Իսլամական խորհրդարանի նախագահի խոսքերով, Հարավային Կորեա կատարած այցը նպաստելու է երկու երկրի միջև ներդրումային ծրագրերի զարգացմանը և տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը: