Զարիֆ.«Անվտանգությունը չի կարելի գնել»
https://parstoday.ir/hy/news/iran-i65654-Զարիֆ._Անվտանգությունը_չի_կարելի_գնել
ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է.«Պետք չէ մտածել, թե ուրիշների կյանքը վտանգելով, կարելի է անվտանգություն հաստատել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 26, 2017 14:14 Asia/Tehran
  • Զարիֆ.«Անվտանգությունը չի կարելի գնել»

ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է.«Պետք չէ մտածել, թե ուրիշների կյանքը վտանգելով, կարելի է անվտանգություն հաստատել»:

Երկուշաբթի հունիսի 26-ին, Բեռլինում Եվրոպայի արտաքին հարաբերությունների խորհրդի տարեկան նստաշրջանում ունեցած ելույթում, Իրանի ԱԳ նախարար ՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը քննադատել է այն ուժերին, որոնք ենթադրում են, որ այլոց վտանգ պատճառելով, կարելի է անվտանգություն հաստատել: «Պետք է հրաժարվել այդ գաղափարից, քանի որ անվտանգությունը հնարավոր չէ գնել կամ ներմուծել». ասել է նախարար Զարիֆը:

Նրա խոսքերով՝ այսօր Արաբիայի կողմից տարածաշրջանում տարածված ատելությունը շատ  նման է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման տարածած ատելությանը:

Նշելով, որ Եվրամիությունը չի կարող մյուսների ծախսով հաղթանակ արձանագրել և Իրանը քաջատեղյակ է այդ մասին, իրանի ԱԳ նախարարը նկատել է .«Եվրոպան պարսիցծոցյան հակամարտության կարգավորմանն օգնելու հնարավորությունն ունի և միությունը տարածաշրջանում բանակցությունների անցկացման գործում կարևոր դերով պետք է հադես գա»:

ԻԻՀ ԱԳ նախարարը երկուշաբթի օրը մեկնել է Բեռլին ՝ Գերմանիայի պետայրերի հետ հանդիպելու նպատակով: