40 երկրներ մասնակցում են Իրանի մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնին
https://parstoday.ir/hy/news/iran-i65872-40_երկրներ_մասնակցում_են_Իրանի_մանկապատանեկան_ֆիլմերի_միջազգային_փառատոնին
Իրանի մանկապատանեկան միջազգային 30-րդ կինոփառատոնի գործադիր տնօրենն ասել է. «Աշխարհի 40 երկրներից 85 արտասահմանցի հյուրեր կմասնակցեն այս տարվա փառատոնին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 29, 2017 03:08 Asia/Tehran
  • 40 երկրներ մասնակցում են Իրանի մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնին

Իրանի մանկապատանեկան միջազգային 30-րդ կինոփառատոնի գործադիր տնօրենն ասել է. «Աշխարհի 40 երկրներից 85 արտասահմանցի հյուրեր կմասնակցեն այս տարվա փառատոնին»:

Սեյեդ Հոսեյն Ալի Շահիդին նշել է, որ կինոփառատոնի այս շրջանին միջազգային կինոգործիչների ներկայությունը նախորդ շրջանի համեմատությամբ 20 տոկոս հավելում է կրել: «Իրանի մանկապատանկան ֆիլմերի միջազգային 30-րդ փառատոնի ընթացքում ցուցադրվելու են 155 գեղարվեստական երկարամետրաժ, կարճամետրաժ ու վիդեո ֆիլմեր ու նաև մուլտֆիլմեր»:

Իրանի մանկապատանեկան միջազգային 30-րդ կինոփառատոնի գործադիր տնօրենը  հավելել է, որ արտասահմանցի 6 պատանի և 2 մանուկ իրավարարներ դատելու են արտասահմանյան ֆիլմերի մասին:

Իրանի մանկապատանեկան միջազգային 30-րդ կինոփառատոնը տեղի կունենա հունիսի 30-ից հուլիսի 6-ը`  Սպահան քաղաքում: