Մեդիա ոլորտում Իրան-Չինաստան համագործակցությունները՝ արևմտյան հոսանքներին դիմակայելու հարմար մոդել
https://parstoday.ir/hy/news/iran-i65912-Մեդիա_ոլորտում_Իրան_Չինաստան_համագործակցությունները_արևմտյան_հոսանքներին_դիմակայելու_հարմար_մոդել
ԻՌՆԱ լրատվական գործակալության գործադիր տնօրենն ասել է.«Մեդիա ոլորտում Իրան-Չինաստան համագործակցությունները կարող են հարմար օրինակ լինել լրատվական հոսանքներին դիմակայելու համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 29, 2017 09:18 Asia/Tehran
  • Մեդիա ոլորտում Իրան-Չինաստան համագործակցությունները՝ արևմտյան հոսանքներին դիմակայելու հարմար մոդել

ԻՌՆԱ լրատվական գործակալության գործադիր տնօրենն ասել է.«Մեդիա ոլորտում Իրան-Չինաստան համագործակցությունները կարող են հարմար օրինակ լինել լրատվական հոսանքներին դիմակայելու համար»:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ,  հունիսի 29-ին, Չինաստանի «Ժողովուրդ» օրաթերթի տնօրեն Լի Բայուշանի հետ Պեկինում կայացած հանդիպմանը, Մոհամմեդ Խոդադին ասել է.«Արևմտյան մասնավորապես ամերիկյան լրատվական հոսանքները ջանքեր են գործադրում աղավաղված պատկեր ներկայացնելու մյուս երկրներից, ուստի լրատվության ոլորտում Իրանի և Չինաստանի համագործակցությունը կարևոր դեր կարող է ունենալ լրատվական այդ հոսանքներին դիմակայելու հարցում»:

«Իրանի և Չինաստանի ընդհանուր թշնամիները մեդիա ոլորտում ազդեցություն բանեցնելու համար մեծ ներդրումներ են կատարել և հենց այդ պատճառով էլ երկու երկրի մեդիա համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը անհրաժեշտություն է համարվում»,- հավելել է Խոդադին:

Կարևորելով մեդիա համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը Չինաստանի «Ժողովուրդ» օրաթերթի տնօրեն Լի Բայուշանը ասել է.«Համագործակցությունների և տեղեկությունների ու փորձառությունների փոխանակման ընդլայնումը արժեքավոր դեր է ունենալու Թեհրան-Պեկին հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման հարցում»: