Զարիֆ.«Իրանն ու Ֆրանսիան կարող են աջակցել Սիրիայի հարցի կարգավորմանը»
ԻԻՀ արտգործնախախար Մոհամեդ Ջավադ Զարիֆը Փարիզի Շարլ Դը Գոլ օդանավակայանում ասել է.-«Իրանը և Ֆրանսիան կարող են իրենց դիրքորոշումները մոտեցնել տարածաշրջանային հարցերի, հատկապես` Սիրիայի հարցի շուրջ»:
Փարիզում Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Մոհամեդ Ջավադ Զարիֆն ասել է.-«Տարածաշրջանային և Պարսից ծոցի անվտանգության հարցերի վերբերյալ Իրանի և Ֆրանսիայի տեսակետները համընկնում են»:
ԻԻՀ արտգործնախախարն ասել է.-«Իրանը և Ֆրանսիան համոզված են որ, ճնշման և շրջափակումների կիրառման փոխարեն, խնդիրները պետք է կարգավորել բանակցության ճանապարհով»:
Երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային կարևոր հարցերի շուրջ ֆրանսիացի պաշտոնատարների հետ բանակցելու նպատակով, ԻԻՀ ԱԳՆ Մոհամեդ Ջավադ Զարիֆն հինգշաբթի օրը ժամանել է Փարիզ: